Հուլիսի 23-ին 16։00-ին տեղի կունենա «Վիրտուալ և լրացված իրականությունները մեր օրերում» վեբինարը։
Խաղեր, մոդելավորում, տուրիզմ, գովազդ, դիզայն, կրթություն, ճարտարագիտություն, երաժշտություն։ Սրանք այն ոլորտներն են, որտեղ իրական կյանքը ապրելուց և զգալուց հետո, առանց դժվարության կարելի է շատ արագ անցում կատարել վիրտուալին։
Վիրտուալ իրականությունը արագ զարգացող տեխնոլոգիա է, և նրա էվոլյուցիային դեռ շատ կա: Հաջորդ փուլը, որի վրա զարգացման աշխատանքներ են տարվում, մարդկային զգայարաններն են։
Սակայն, այս ամենի մասին լիարժեք գաղափար կազմելու համար, անհրաժեշտ է նախ և առաջ իմանալ՝ ինչ են իրենցից ներկայացնում այս տերմիններից յուրաքանչյուրը։
Վեբինարի ընթացքում AR/VR մասնագետ Վահե Ասլոյանը հիմնովին կխոսի նրանից՝
– ինչ դեր ունի AR/VR-ը մեր կյանքում,
– ինչ դեր ունի AR/VR-ը ՏՏ ոլորտում,
– ինչպես է AutoDesk համաշխարհային ընկերությունը իր գործունեության մեջ ինտեգրում AR/VR -ը
– որոնք են այն լավագույն ծրագրերը` սեփական իրականությունը ստեղծելու համար
Վեբինարի մասնակցությունը անվճար է:
Վեբինարին գրանցվելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։