News
24/07/2020 05:45
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը «գալիս» է Թումո` խոսելու ՏՏ ոլորտում կրթության մասին:
Ոլորտի պատասխանատուն հուլիսի 25-ին, ժամը 13:00-ին թումոցիներին ու ԹՈՒՄՈ-ի էջի բոլոր հետևորդներին կներկայացնի ՏՏ-ի վերաբերյալ ՀՀ կառավարության տեսլականը, ամենաթարմ տեղեկատվությունը իրականացվող ծրագրերի մասին ու կպատասխանի մասնակիցներին հետաքրքրող հարցերին: Հակոբ Արշակյանը կխոսի նաև ամենաարդիական թեմայով` ռազմաարդյունաբերության ոլորտում երկրի հաջողությունների ու ներուժի մասին:
Եթերի վերջում նախարարը կանդրադառնա դիտորդների հարցերին։ TUMO Live-ի լեզուն հայերենն է: