Հուլիսի 29-ին 20։00-ին տեղի կունենա ֆիզիկական պրոդուկտների (hardware products) մասին Armenia Startup Academy-ի երկրորդ պանելային քննարկումը՝ Fundraising for Hardware: Քննարկումը տեղի կունենա հուլիսի 29-ին, 20:00-ին։ Խոսելու ենք վաղ փուլերում գտնվող ֆիզիկական պրոդուկտների (hardware products) ֆինանսավորման աղբյուրների, այս պրոդուկտների մեջ ներդրում անելու պատճառների, ներդրումների ներգրավման գործընթացում հիմնական մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղիների մասին և ավելին:
Քննարկման խոսնակներն են՝
– Գարեթ Ուինթեր, HAX ծրագրի ղեկավար և վենչուրային ֆոնդի գործընկեր,
– Ուիլյամ Սանտանա Լի, Knightscope ընկերության նախագահ և գլխավոր տնօրեն,
– Ակսել Փիրան, Conscious Labs ընկերության համահիմնադիր և Գլխավոր օպերացիոն տնօրեն, հրեշտակ ներդրող,
– Արթուր Մանուկյան, The Crowdfunding Formula ընկերության Բիզնեսի զարգացման տնօրեն և Crowdfunding-ի փորձագետ,
– Տիգրան Շահվերդյան, Robomart ընկերության համահիմնադիր և Գլխավոր տեխնոլոգիական տնօրեն:
Պանելային քննարկումը կվարի Embry Tech ընկերության համահիմնադիր և Գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը:
Քննարկման վերջում հանդիսատեսը կարող է հարցեր ուղղել խոսնակներին։
Առցանց միջոցառումը կազմակերպվում է Հայաստանի ստարտափ ակադեմիայի (Armenia Startup Academy) Traction ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է «Քաթըլիսթ» հիմնադրամի կողմից՝ Եվրոպական միության ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության ներքո Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (German Development Cooperation-GIZ) կողմից իրականացվող «Տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ։ Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր Վիվա-ՄՏՍ-ը միացել է նախաձեռնությանը որպես կորպորատիվ գործընկեր և աջակից:
Առցանց հեռարձակմանը կարող եք միանալ հետևյալ հղումով՝ https://bit.ly/2ZSiMzt