«Համաֆինանսավորվող դրամաշնորհներ»-ի ծրագրի շրջանակում իրականացվող Նորարարության զարգացման և Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհների հերթական մրցույթի նախնական տեղեկատվական առցանց հանդիպումները ավարտվեցին։
Տեղեկատվական հանդիպումների ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ավելի մանրամասն ծանոթանալու ծրագրի պայմաններին և ստանալու իրենց հարցերի պատասխանները:
Հուլիսի 23-ին տեղի ունեցավ ծրագրի հերթական առցանց տեղեկատվական հանդիպումը ՏՀՏ գործատուների միության ԳՄ անդամների հետ։
Հանդիպման ընթացքում Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը ներկայացրեց ծրագրի առավելությունները և ընձեռած հնարավորություններն, ինչպեա նաև ծրագրին դիմելու մանրամսաները:
Համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթը կազմակերպվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից, ՀՀ կառավարության և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ՝ Համաշխարհային Բանկի «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի» ծրագրի շրջանակում։
Մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։