Հուլիսի 30-ին 15։00-ին տեղի կունենա «Ստարտափի նախաձեռնում COVID-19-ի պայմաններում․ գործնական խորհուրդներ Տիգրան Սահակյանից» Smart Talks շարքի հերթական հանդիպումը։
Բանախոսությանը մասնակցելու համար հարկավոր է գրանցվել հետևյալ հղումով։
SMART Talks նախաձեռնության շրջանակներում նախատեսվում է հեռավար դասախոսութունների ֆորմատով հանդիպումներ իրականացնել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպությունների ու նրանց աշխատակիցների, ինչպես նաև տեխնոլոգիական ոլորտում ներգրավված գործող փորձագետների հետ, ովքեր կխոսեն այնպիսի թեմաներից, ինչպիսիք են՝
– Ձեռնարկատիրություն,
– Մարդկային ռեսուրսների կառավարում,
– Որակի ապահովում (QA)
– Տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտը և դրա զարգացման ուղղությունները,
– Ծրագրավորման գործընթացի կառավարում,
– ՏՏ նախագծերի կառավարում (IT Project Management),
– Պրոդուկտների կառավարում (Product Management),
– Թվային մարքեթինգ (Digital Marketing, SEO, SMM),
– Պրոդուկտների մշակում և դիզայն (UX/UI Design principles):
SMART Talks-ը ԲՊՀ «Կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի և SMART Caffe ձեռնարկատիրական կենտրոնի նախաձեռնությունն է։