News
28/07/2020 10:27
Ամեն տարի Cartier Women’s Initiative–ն աջակցում է սկսնակ բիզնես նախաձեռնությունների կին հիմնադիրներին, որոնք փորձում են լուծել աշխարհի առաջ ծառացած ամենահրատապ սոցիալական և էկոլոգիական մարտահրավերները:
Այժմ բոլոր հայ կին հիմնադիրները հնարավորություն ունեն միանալ նախագծին: 2021 թվականի ծրագրի համար դիմումների ընդունումը սկսված է:
Բոլոր ցանկացողները կարող են դիմել մինչև հուլիսի 31-ը։ Այդպիսով, նրանք կկարողանան միանալ ձեռնարկատերերի, ներդրողների ու փորձագետների համաշխարհային համայնքին, օգտվել մենթորության ծրագրից, ցանցային հնարավորություններից, միջազգային կապերից և մինչև 100,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհից:
Մանրամասների համար կարող եք այցելել ծրագրի պաշտոնական կայքը: