Հուլիսի 30-ին, ժամը 4-ին մեկնարկում է Բութքեմփի բացման միջոցառումը:
250 կին ձեռներեցներ, ովքեր հաղթահարել են «Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում` տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով» ծրագրի նախընտրական փուլը, կմասնակցեն Բութքեմփին:
Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ), որը հանդիսանում է Համաշխարհային Բանկի Խմբի անդամ, Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» հետ համագործակցության պայմաններում մի նախաձեռնություն է սկսում, որով ՀՀ-ում կընդլայնվեն բիզնես սկսելու և զարգացնելու, միջոցներ ներգրավելու, եկամուտներ գեներացնելու, աշխատատեղեր ստեղծելու և տնտեսական աճին նպաստելու կանանց հնարավորությունները։
ՄՖԿ-ի «Տնտեսական աճը և կանանց տնտեսական հզորացումը Հայաստանում» ծրագիրը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» հետ համագործակցության պայմաններում այսօր ներկայացրեցին մի ծրագիր, որը կոչվում է «Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով»։ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը (ՁԻՀ) միջոցառումներ կիրականացնի Երևանում, Գյումրիում և Վանաձորում՝ «Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի և Գյումրու ու Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների աջակցությամբ։