Օգոստոսի 3-ին՝ ժամը 19:00֊ին, տեղի է ունենալու «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի մեկնարկի հեռավար միջոցառումը:
Բացմանը խոսքով հանդես են գալու ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի ղեկավար Երվանդ Զորյանը։
Հրավիրյալ խոսնակներն են՝
֊ Նարբեհ Տեր֊Հակոբյան֊ Adesto տեխնոլոգիաներ ընկերության գործադիր տնօրեն և նախագահ
֊ Գևորգ Քեշիշյան֊ NXP ընկերության փոխնախագահ
֊ Ջոն Քիբարյան- PDF Solutions հիմնադիր և գործադիր տնօրեն
֊ Լուսինե Եղիազարյան- GoPro ընկերության փոխնախագահ
֊ Ռիքարդո Մարիանի – NVIDEA ընկերության փոխնախագահ
֊ Սամ Սիմոնյան- Սիմոնյան հիմնադրամ
֊ Վահե Կուզոյան֊ Service Titan ընկերության համահիմնադիր և նախագահ:
Միջոցառման նպատակն է ներկայացնել «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի կարևորությունը՝ Հայաստանը կապելու աշխարհի առաջատար տեխնոլոգիական կենտրոնների հետ՝ օգտագործելով հայկական գիտական միտքը, տաղանդը և Սփյուռքի ներուժը:
Նախագիծն իրականացվում է ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի ներկայացուցչության հետ համատեղ: Միջոցառման ընթացքում կներկայացվեն ծրագրին մասնակցության պատրաստակամություն հայտնած մենթորներն ու խոսնակները:
Բացման ընթացքում անդրադարձ է կատարվելու՝
-
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՀԲԸՄ Սիլիկոնյան Հովիտ համագործակցությանը,
-
ծրագրի նշանակությանը և ընթացքին,
-
ծրագրի մասնակից ոլորտում հայտնի, կայացած մենթորներին և խոսնակներին,
-
ծրագրի վերջնական արդյունքին:
ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի ղեկավար Երվանդ Զորյանը ներկայացնելու է «Հայկական վիրտուալ» կամուրջ ծրագիրը, ՀՀ ԲՏԱ նախարարության հետ համագործակցությունը, որից հետո խոսքը տրվելու է ծագումով հայ՝ տեխնոլոգիական ոլորտի հաջողակ խոսնակներին: