Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Տեղի կունենա ՄԱԶԾ ImpactAIM Աքսելերատորի AIM GovTech ծրագրի DEMO օրը
News 05/08/2020 08:05

Օգոստոսի 6-ին ժամը 7-ին ֆեյսբուքյան միջոցառման շրջանակներում տեղի կունենա ՄԱԶԾ ImpactAIM Աքսելերատորի AIM GovTech ծրագրի DEMO օրը, որի ընթացքում ծրագրի 4 շրջանավարտ ստարտափները կներկայացնեն իրենց պրոդուկտները, ինչպես նաև ծրագրի ընթացքում իրենց անցած ուղին։

Ֆեյսբուքյան միջոցառման հղումը։ https://bit.ly/3gpaULR

-Ծրագրի մասին հակիրճ նկարագիր

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) AIM GovTech աքսելերացիոն ծրագիրը ստեղծված է աջակցելու այն ստարտափներին, որոնք բարձրացնում են պետական ծառայությունների թափանցիկությունը, արդյունավետությունը և հաշվետվողականությունը նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ՝ սկսած առողջապահությունից մինչև կիբերանվտանգություն: Ծրագիրը հիմնված է նորարարարական տեխնոլոգիաների կիրառման վրա և խրախուսում է բլոքչեյնի և արհեստական բանականության օգտագործումը՝ խթանելու կայուն զարգացման նպատակների իրականացումը կառավարման և հանրային քաղաքականության շրջանակներում: 

Ծրագրի ընթացքում յուրաքանչյուր մասնակից ստացել է իր կարիքներին համապատասխան վերապատրաստում և մենթորություն ասպարեզի առաջատար մասնագետների կողմից, աշխատել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մասնագետների հետ և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ միասին մասնակցել միջազգային համաժողովների, ինչպիսիք են «QITCOM 2019 Ապահով խելացի քաղաքներ»-ը և «SWITCH»-ը` ներդրողներ և հաճախորդներ գրավելու համար: Համաժողովների մասնակցության մասին մանրամասներ կարող եք գտնել այստեղ։

ՄԱԶԾ AIM GovTech աքսելերացիոն ծրագիրը իրականացվում է ՄԱԶԾ ImpactAim աքսելատորի կողմից՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ֆինանսավորմամբ և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի հետ համագործակցությամբ: Ծրագրի իրականացման հիմնական գործընկերն է Քաթըլիսթ հիմնադրամի «Hero House»-ը:

֊ AIM GovTech շրջանավարտ ստարտափներն են

PayVa

EasyDMARC

Expper Technologies

Derm.ai

Ընկերություններն աշխատում են վճարման, առողջապահության, էլեկտրոնային նամակների վավերացման լուծումների վրա։