Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
ԵՊՀ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի հայտերի ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 24-ն է
News 05/08/2020 09:03

Ցանկանու՞մ եք մասնագիտանալ ներկայումս ամբողջ աշխարհում ամենաարագ զարգացող և մեծ պահանջարկ վայելող ոլորտներից մեկում։ Այս կարճ հոլովակի միջոցով առաջարկում ենք ծանոթանալ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի բովանդակությանը, առավելություններին և հեռանկարներին։

ԵՊՀ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ուսանողները և շրջանավարտները պատմում են իրենց ուսումնական փորձառության մասին։

«Ընտրել եմ այս ծրագիրը, քանի որ մերօրյա աշխարհում, կարծում եմ, ճիշտ չէ մեկ մասնագիտությամբ բավարարվելը, բացի այդ, տվյալագիտությունը բավական հեռանկարային և զարգացող ոլորտ է։ Ուստի մեկ պահանջված մասնագիտություն ձեռք բերելուց հետո որոշեցի ինձ համար նորություններ բացահայտել և շարժվել մի փոքր այլ ուղղությամբ։ Ըստ իս՝ ՏԳԲ ծրագիրը բավական հաջողված է, դասախոսական անձնակազմը՝ պրոֆեսիոնալ ու մոտիվացնող։ Ողջունելի է նաև այն հանգամանքը, որ ծրագիրը տարեցտարի բարելավվում և թարմացվում է ժամանակի պահանջներին համապատասխան. այս մոտեցումը, կարծում եմ, ամենաարդյունավետն է շուկայում պահանջված մասնագետներ պատրաստելու գործում»,- նշում է Նարեն, ով այժմ աշխատում է «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերությունում։

Ի դեպ, հայտերի ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 24-ն է։

ԵՊՀ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրն իրականացվում է Սան Խոսեի պետական համալսարանի, Enterprise Incubator Foundation (EIF)-ի ու ISTC-ի հետ համատեղ՝ PMI Science-ի աջակցությամբ: