News
06/08/2020 10:59
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնն առաջարկում է օգտվել բացառիկ հնարավորությունից և ծրագրավորում սովորել համավճարով։ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նախաձեռնությունն իրականացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում:
Այսօր, 19։00-ին կանցկացվի տեղեկատվական հանդիպում, որի շրջանակում կքննարկվեն.
- ծրագրավորման ո՞ր լեզուներն ու տեխնոլոգիաներն են ներկայումս տարածված,
- ինչո՞ւ սկսել հենց C#-ից,
- ինչպե՞ս արդյունավետ սովորել օնլայն,
- ի՞նչ հարթակներ են օգտագործվելու օնլայն դասընթացի ընթացքում,
- վճարի որքա՞ն մասը կարող է վճարել պետությունը։
Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտն ու մասնակցել տեղեկատվական հանդիպմանը։