News
26/08/2020 13:53
PicsArt-ն առաջարկում է Backend դասընթաց, որին մասնակցելով ուսանողները հնարավորություն կունենան սովորել Java և Javascript ծրագրավորման լեզուները և խորացնել իրենց գիտելիքները՝ սովորելով Data Structures, Algorithms, Databases, Software Architecture, Software Testing և DevOps հմտություններ։ Գերազանց առաջադիմություն ցուցաբերող ուսանողները կհրավիրվեն PicsArt` փորձաշրջան անցնելու։
Դասընթացին կարող են դիմել այն անձինք, որոնք ծանոթ են ծրագրավորման հիմունքներին և լիովին տիրապետում են առնվազն մեկ ծրագրավորման լեզվի, օրինակ՝ c, c++, Java, JS, Python կամ C#։
Ծրագրին ծանոթանալ ու հայտադիմում ներկայացնել կարող եք այստեղ։ Վերջնաժամկետը սեպտեմբերի 6-ն է։ Դասընթացն անվճար է՝ 5 ամիս տևողությամբ։ Ուսումնական ծրագրի մեկնարկը հոկտեմբերին է։