Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման շրջանակում 22 մլն դրամի դրամաշնորհ է տրամադրել լավագույն 5 նախագծերով ընկերություններին:
Այս մասին այսօր հայտնեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
«Նախարարությունը նախաձեռնել և իրականացրել է կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված կառավարության դրամաշնորհային ծրագիրը՝ պետական աջակցության 17-րդ միջոցառման տեսքով: Առաջին դրամաշնորհային մրցույթի ընդհանուր բյուջեն կազմել է 22 մլն դրամ և տրամադրվել է 5 լավագույն նախագծեր ներկայացրած ընկերություններին: Դրանց շրջանակներում որոշ սարքեր են նախագծվել, իսկ որոշներն արտադրության փուլում են»,- ասաց Արշակյանը:
Նախարարը նշեց, որ իրենք լավագույն գաղափարներն իդենտիֆիկացրել և տրամադրել են նաև պարետատանը:
Նախարարության առաջին կիսամյակի գործունեությանն առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։