Օգոստոս, 2026
August 2026
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
PicsArt-ն առաջարկում է տվյալագիտության անվճար դասընթաց
News 27/08/2020 12:31
PicsArt-ը կրկին առաջարկում է տվյալագիտության դասընթաց, որի ընթացքում ուսանողները կսովորեն վիճակագրություն, տվյալների վերլուծություն և մեքենայական ուսուցում։ Ծրագրի երրորդ և չորրորդ ամիսները նախատեսված են վաձատրվող պրակտիկայի համար։ Նախորդ դասընթացի տասներկու մասնակիցներից ութը, դասընթացը հաջողությամբ ավարտելուց հետո աշխատանքի է անցել PicsArt-ում։
Դասընթացին կարող են դիմել այն անձինք, որոնք ունեն մաթեմատիկական, տնտեսագիտական կամ ֆիզիկայի ուղղվածությամբ կրթություն և ունեն աշխատանքային փորձ վերլուծության ոլորտում:
Ծրագրին ծանոթանալ ու հայտադիմում ներկայացնել կարող եք այստեղ։ Վերջնաժամկետը սեպտեմբերի 6-ն է։ Դասընթացն անվճար է՝ 4 ամիս տևողությամբ։ Ուսումնական ծրագրի մեկնարկը հոկտեմբերին է։