Հարավարևելյանային Եվրոպայի եվրոպական ֆոնդի Ձեռնարկատիրության ակադեմիան և SmartGateVC-ն միավորում են ուժերը իրականացնելու Hero House-ի արհեստական բանականության ինկուբացիոն ծրագրը, որը նպաստում է նորարարության և գիտության զարգացմանը՝ աջակցելով գիտական հետազոտություններին, որոնք կազմակերպություններին զինում են ժամանակակից տեխնոլոգիաներով և մասշտաբայնացման հնարավորություն տալիս:
Ծրագրի ընթացքում ուսանողները աշխատում են հետազոտության ղեկավարների և ընկերությունների ներկայացուցիչների հետ` ընկերությունների առջև արհեստական բանականության բնագավառում ծառացած տեխնոլոգիական մարտահրավերները հայտնաբերելու և համապատասխան լուծումներ ստեղծելու համար: Ծրագիրը հնարավորություն է տալիս ուսանողներին ձեռք բերել գործնական և կիրառական փորձ՝ փորձառու մասնագետների հսկողության ներքո աշխատելով: Ուսանողները ստանում են բացառիկ մենթորություն Հայաստանում ԱԲ մասնագետների կողմից, աշխատում են հաջողակ ձեռներեցների, առաջատար գիտնականների և վաղ փուլերի ստարտափերի հետ ՝ ընկերությունների համար շուկայի նոր հնարավորություններ բացահայտելու և ինկուբատորից նշանակալից գործնական փորձ ստանալու համար:
Ծրագրի առաջին փորձնական շրջափուլը իրականացվել է Եվրոպական Միության SMEDA ծրագրի աջակցությամբ։ Այն տեղի է ունեցել 2019 թվականի հունիսից սեպտեմբեր ամիսներին, որի ընթացքում 11 հետազոտողներ աջակցել են 7 ընկերությունների ԱԲ մոդելների ստեղծմանը: Այդ ժամանակից ի վեր ծրագիրը մեծ պահանջարկ ունի տեխնոլոգիական համայնքում: Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական ֆոնդն աջակցում է ծրագրի երկրորդ շրջափուլի իրականացմանը, որը կարտացոլի փորձնական շրջափուլից վերցված դասերը և 12 ընկերությունների, 24 ուսանողների և 6 հետազոտական ղեկավարների ներգրավման արդյունքում կունենա ավելի մեծ ազդեցություն: Ծրագրի հետազոտական մասի տևողությունը 18 շաբաթ է՝ սկսած 2020 թվականի սեպտեմբերի 14-ից մինչև 2021-ի հունվարի 22-ը:
Ծրագրի երկրորդ շրջափուլին մասնակցելու համար արդեն իսկ ընտրվել են 12 ընկերություններ և 6 ղեկավարներ։ Հետազոտողները կարող են դիմել մինչև սեպտեմբերի 4-ը: Հայտերը հասանելի են www.herohouse.am/ai-incubator էջում։