Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Ասպիրանտների աջակցության ծրագրին դիմելու վերջնաժամկետը երկարացվել է
News 02/09/2020 12:12

ՀՀ բուհերի ու հետազոտական ինստիտուտների ասպիրանտուրայի ուսանողները հրավիրվում են դիմելու Ասպիրանտների աջակցության 2020 թվականի ծրագրին՝ ներկայացնելով իրենց հետազոտական աշխատանքը։ Ծրագիրն իրականցվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ և նպատակ ունի աջակցել ՀՀ-ում երիտասարդ գիտնականներին՝ տրամադրելով ֆինանսավորում և օժանդակություն իրենց հետազոտական և գիտական նախագծերի համար։ 2018 թվականից արդեն 10 համալսարանների և հետազոտական ինստիտուտների 20 ասպիրանտ օգտվել է ծրագրից՝ գրանցելով էական առաջընթաց և հաջողություններ իրենց հետազոտություններում։

Այս տարի Ասպիրանտների աջակցության ծրագիրը նվիրվում է ականավոր երիտասարդ գիտնական Հրայր Ազիզբեկյանի հիշատակին, ով գիտության և հետազոտությունների առաջամարտիկներից էր։ Հույս ունենք, որ այս ծրագիրը ևս մեկ քայլ կլինի Հայաստանում ուժեղ գիտական էկոհամակարգի զարգացման իր տեսլականը կյանքի կոչելու ճանապարհին։

Ծրագիրը թիրախավորում է գիտական և հետազոտական նախագծերի հայտերը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝  Մաթ․ մոդելավորում, Սիմուլյացիայի մոդելավորում, Տեխնոլոգիական օժանդակությամբ համակարգերի և փորձարկումերի նախագծում, Ջերմային ու ջերմահաղորդիչ տեխնոլոգիաներ, Արդյունաբերական և համակարգային ինժեներիա, Էլեկտրոնային ինժեներիա, Նախատիպավորում, Նյութագիտություն, Վերլուծական քիմիա, Օրգանական նյութեր (բիոպլաստիկ, բիոկերամիկա, բիոպոլիմերներ), Աերոզոլային գիտություն, Թունաբանություն, Կիրառական ու փորձարարական ֆիզիկա, Կիրառական մաթեմատիկա, Մեքենայական ուսուցում, Արհեստական բանականություն։

Հայտատուները պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին.

  • Լինել ՀՀ-ում գործող հետազոտական ինստիտուտներից կամ համալսարաններից որևէ մեկում ընդունված կամ սովորող ասպիրանտ,
  • Ներկայացնել հետազոտական աշխատանք, որը վերաբերում է վերը նշված ոլորտներին։

Նախընտրական փուլը հաղթահարած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի՝ իրենց հետազոտական նախագիծը ներկայացնելու նպատակով։

Հետաքրքրված թեկնածուները պետք է լրացնեն առցանց հայտադիմումը՝ կցելով հետևյալ փաստաթղթերը.

  • Ասպիրանտի և գիտական ղեկավարի ինքնակենսագրությունները (CV)
  • Գիտական ղեկավարից աջակցության նամակ,
  • Հետազոտական նախագծի առաջարկը՝ համաձայն հավելված 2 -ում նշված կառուցվածքի:

Բոլոր փաստաթղթերը պետք է ներկայացվեն անգլերենով։

Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝ 2020թ. սեպտեմբերի 7-ը, 23։59։