Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
ՀՀ ԲՏԱ նախարարությունը՝ 2020թ. առաջին կիսամյակում
News 04/09/2020 13:07

Կրթական ծրագրեր

Կորոնավիրուսի (COVID-19) հետևանքով խոցելի ոլորտներում հայտնված քաղաքացիներին աջակցելու, պահանջարկ ունեցող տեխնոլոգիական մասնագիտություններով նրանց գիտելիք տրամադրելու և տեխնոլոգիական ոլորտ անցում կատարելու նպատակով, ՀՀ ԲՏԱ նախարարությամբ նախաձեռնությամբ անցկացվում են մի շարք կրթական ծրագրեր։

«Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ – մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում ընթացքի մեջ է «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացը։

Հայտարարված դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում Հայ-Ռուսական համալսարանի կողմից կազմակերպվում են այլ ոլորտներից դեպի տեխնոլոգիական ոլորտ անցում կատարող սկսնակների համար «Ծրագրավորման հիմունքներ» անվճար դասընթացներ:

Այս պահին դիմորդների ընդհանուր թիվը կազմում է 3245, որից ՀՀ մարզերից և Արցախից՝ 1603 (49.3%), Երևանից՝ 1642 (50.6%):
Այժմ սովորում է՝ 1200 ուսանող, որոնցից մարզերից՝ 574, Երևանից՝ 626:

Վերջին քննությանը մասնակցել և անցողիկ շեմը հաղթահարել է՝ 280 ուսանող: Առաջիկա քննությանը մասնակցելու է 82 դիմորդ: Դասընթացն ավարտել են և շուտով վկայականներ կստանան 342 ուսանողներ:

«Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում ընթացքի մեջ են նշված ուղղություններով դասընթացներ՝ Սկսնակ (Beginner) և Միջին (Intermediate) մակարդակի փուլերով:

Java/Spring fr., React.JS, Node.JS, Android, .Net / C#, Python, Quality Engineering, Android, Web (HTML/CSS), UI/UX, Technical Recruitment, Product Management, Project Management, Technical Recruitment, Digital Marketing / SEO,SMM, Machine Learning, CyberSecurity, SАS base:

Դասընթացներն իրականացվում են համաֆինանսավորմամբ՝ մասնակցի վարձավճարը, կախված քնության արդյունքներից, համապատասխան չափով ֆինանսավորվում է:

Թիրախային խմբերն են՝ Ուսանողներ, ԲՏ ոլորտի սկսնակներ, ԲՏ ոլորտում աշխատող մասնագետներ, ցանկացած անձ, ով ցանկանում է ստանալ ԲՏ ոլորտում բազային և նեղ մասնագիտացված տեխնիկական կրթություն և վերապրոֆիլավորվել, COVID հետևանքով խոցելի խմբում հայտնված մարդիկ:

Հայտերի գրանցման և տեղեկատվության համար գործարկվել է միասնական՝ www.edu.hti.am հարթակը, որը հնարավորություն կտա ամբողջական տեղեկատվություն ստանալու ծրագրի մասին, ծանոթանալու ամենօրյա թարմացումներին և դասընթացների գրանցման ընթացակարգերին:

Վիճակագրություն

«Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի 18 ուղղություններով հուլիսի 16֊ից մեկնարկած հավաքագրման արդյունքում՝
Առ 25.08.2020 դիմորդների ընդհանուր թիվը կազմում է 4493, որից ՀՀ մարզերից և Արցախից՝ 2269 (50.5%), Երևանից՝ 2224 (49.4%):
Քննությանը մասնակցել են 2044, մարզերից՝ 1023 , Երևանից՝ 1021:
Այժմ սովորում է 426 ուսանող, որոնցից մարզերից՝ 191, Երևանից՝ 235:

Վերջին քննությանը մասնակցել և նախապատվության շեմը հաղթահարել է՝ 902 ուսանող: