News
11/09/2020 12:34
ՀԲԸՄ-ն սկսում է կանանց հզորացմանն ուղղված ևս մի ծրագիր` այս անգամ արդեն տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում: ՀԲԸՄ «Կին ծրագրավորողներ» ծրագրի շրջանակներում կկազմակերպվի տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի անվճար առցանց դասընթացներ՝ հնարավորություն ընձեռելով կանանց աշխատանք գտնել երկրում արագ զարգացող, հաջողակ և լավ վարձատրվող աշխատաշուկայում։
Առաջարկվող դասընթացներն են.
- ՏՏ նախագծերի կառավարում (IT Project Management),
- որակի ապահովում (Quality Assurance),
- ռեակտ ՋեյԷս (React JS),
Ի՞ նչ կտա ձեզ ծրագիրը.
- նոր մասնագիտություն ՏՏ ոլորտում,
- մասնագիտական խորհրդատվություններ սփյուռքի փորձագետների կողմից,
- փափուկ հմտությունների զարգացմանն ուղղված կարճ դասընթացների մասնակցություն,
- հավատարմագրված վկայական,
- կրթաթոշակների հնարավորություն,
մինչև վեց ամիս փորձաշրջան ՏՏ կազմակերպություններում, - ՀԲԸՄ մյուս ծրագրերի շրջանավարտների ցանցում ընդգրկվելու հնարավորություն:
Ծրագրին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիություն ունեցող 18 տարին լրացած կանայք Երևանից և մարզերից:
Դիմում-հայտը լրացրեք այստեղ։ Վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է։ Ծրագրի մասին մանրամասն տեղեկանալ կարող եք այստեղ։