News
16/09/2020 12:36
Beeline ստարտափ ինկուբատորը, որն իրականացվում է Հայաստանի Բիզնես հրեշտակների ցանցի (BANA) հետ համագործակցությամբ, ընդունում է հայտեր ստարտափներից՝ 8-րդ շրջափուլին մասնակցելու համար, որը բացառիկ հնարավորություն է ընձեռում հայկական ստարտափներին աշխատելու լավագույն եւ ճանաչված մենթորների հետ՝ զարգանալու եւ շուկայում իրենց տեղը զբաղեցնելու համար։
Դիմումներ ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 19-ը։ Նախագծին մանրամասն ծանոթանալ և հայտ ներկայացնել կարող եք այստեղ։