Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Հայաստանում Beeline-ը 100 մլն դրամ է փոխանցել «Հայաստան» հիմնադրամին
Blog 17/10/2020 15:12

Հայաստանում Beeline-ը նույնպես միացել է աշխարհի հայության կողմից իրականացվող դրամահավաքին և «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցել է 100 մլն դրամ:

Նշենք, որ մինչ այդ ընկերությունը հնարավորություն է տվել Արցախից եկած մեր հայրենակիցներին 1 ամիս անվճար օգտվել «BeeFree 1900» փաթեթից և իջեցրել է ռոումինգի արժեքն Արցախում մինչև 5 դրամ։

«Պատերազմի առաջին իսկ օրվանից մենք՝ որպես կապի օպերատոր և որպես հայաստանցիներ, փորձում ենք մաքսիմալ օգտակար լինենք մեր երկրին: Ես գիտեմ, որ առանձին աշխատակիցներ և ստորաբաժանումներ բազմաթիվ հեռախոսներ և շարժական լիցքավորիչներ են ուղարկել Արցախ, այլ անհրաժեշտ իրեր և իհարկե նշանակալի գումար: Որպես կապի օպերատոր մենք լարված աշխատում ենք, որ այս դժվարին պահին հնարավորինս որակյալ կապ ապահովենք բոլորի համար: Սակայն իհարկե ֆինանսական աջակցությունն էլ պարտադիր է այս պայմաններում», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Բացի այդ, ռազմական դրության հայտարարումից հետո, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ ծրագրի շրջանակում, նախարարության կողմից տրամադրած վկայականների հիման վրա՝ հեռավար կրթություն ստացող աշակերտները կկարողանան օգտվել մատչելի ֆիքսված և շարժական ինտերնետի սակագներից՝ առաջին ամիսն անվճար:

Անվճար տրամադրվող փաթեթի և այլ միջոցառումների մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել www.beeline.am կայքում:

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։  «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 212 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում: