Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
ՁԻՀ-ը և ՎՏԿ-ն հայտարարում են «Տեխնոլոգիական դպրոց»-ի ընդունելություն
News 20/10/2020 13:38

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը հայտարարում են «Տեխնոլոգիական դպրոց»-ի ընդունելություն ։

«Տեխնոլոգիական դպրոց»-ի դասընթացների տևողությունը 4-ից 5 ամիս է, որի ընթացքում աշակերտները ձեռք կբերեն ծրագրավորման հմտություններ, կծանոթանան ինժեներական 3D մոդելավորմանը, ինչպես նաև կհաճախեն տեխնիկական անգլերենի, մաթեմատիկայի և տրամաբանության դասերի։

Տեխնոլոգիական դպրոցին կարող են դիմել 10-16 տարեկան դպրոցականները:

ՏԴ-ում առաջարկում ենք հետևյալ փաթեթները՝
Առաջին փաթեթ (առաջին մակարդակ, 10-12 տարեկան դպրոցականներ)
– Kodu (սկսնակների համար) (20 դաս),
– Տրամաբանություն (10 դաս),
– Մաթեմատիկա (10 դաս),
– Scratch (սկսնակների համար) (20 դաս),
– Tinkercad (10 դաս) + Photoshop (10 դաս),
Մասնակցության արժեքը՝ ամսական 12.000 ՀՀ դրամ

Այլընտրանքային փաթեթ (առաջին մակարդակ, 10-12 տարեկան դպրոցականներ)
Կարող են մասնակցել այն աշակերտները, ովքեր մասնակցել են առաջին փաթեթին և ունեն ավարտական վկայական:
– Python (սկսնակների համար) (20 դաս),
– HTML/CSS (սկսնակների համար) (20 դաս),
– ClickTeam Fusion 2.5 (սկսնակների համար) (20 դաս),
– Kitten Editor (20 դաս),
Մասնակցության արժեքը՝ ամսական 12.000 ՀՀ դրամ

Այլընտրանքային փաթեթ (երկրորդ մակարդակ, 10-12 տարեկան դպրոցականներ)

Կարող են մասնակցել այն աշակերտները, ովքեր մասնակցել են այլընտրանքային փաթեթ, առաջին մակարդակին և ունեն ավարտական վկայական:
– Python (խորացված) (20 դաս),
– JavaScript (սկսնակների համար) (20 դաս),
– ClickTeam Fusion 2.5 (սկսնակների համար) (20 դաս),
– Տեխնիկական անգլերեն (20 դաս),
Մասնակցության արժեքը՝ ամսական 12.000 ՀՀ դրամ

Երկրորդ փաթեթ ( առաջին մակարդակ 13-16 տարեկան դպրոցականներ)
– Ալգորիթմներ +Python (սկսնակների համար) (20 դաս),
– Web ծրագրավորում (HTML, CSS, JavaScript) (20 դաս)
– Տեխնիկական անգլերեն (20 դաս),
– Ինժեներական 3D մոդելավորում` (SolidWorks, AutoCA) (20 դաս)
Մասնակցության արժեքը՝ ամսական 14.000 ՀՀ դրամ

Երկրորդ փաթեթ (երկրորդ մակարդակ, 13-16 տարեկան դպրոցականներ)
Կարող են մասնակցել այն աշակերտները, ովքեր մասնակցել են երկրորդ փաթեթ, առաջին մակարդակին և ունեն ավարտական վկայական
– C++ (20 դաս),
– Java (20 դաս),
– Տեխնիկական անգլերեն (20 դաս),
– Ինժեներական 3D մոդելավորում` (SolidWorks, AutoCAD projects) (20 դաս)
Մասնակցության արժեքը՝ ամսական 14.000 ՀՀ դրամ

Մասնակցության համար գրանցվեք այստեղ։