Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
ՁԻՀ-ը մեկնարկում է բիոմիմիկրիայի, ծրագրային ապահովման գործիքների, զգայական ինժեներության ինկուբացիոն ծրագիրը
News 08/12/2020 12:18

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝ PMI Science-ի աջակցությամբ հայտարարում է ինկուբացիոն ծրագրի մեկնարկը հետևյալ երեք ուղղություններով՝ բիոմիմիկրիա (կենսանմանակում), ծրագրային ապահովման գործիքներ, զգայական ինժեներություն։ Ծրագիրը նպատակ ունի աջակցել և խրախուսել այն թիմերին և կազմակերպություններին, որոնք աշխատում են կենսաբանական լուծումների, ծրագրային նորարարությունների, տարբեր գործընթացների ինժեներական լուծումների մշակման ուղղությամբ։

2020թ-ի դեկտեմբերին՝ ծրագրի նախաինկուբացիոն փուլի ընթացքում, թիմերը հնարավորություն կունենան մասնակցելու տարբեր սեմինարների, աշխատելու ոլորտի մասնագետների և մենթորների հետ, ստանալու նոր գիտելիք և փորձառություն՝ կատարելագործելով և հստակեցնելով իրենց գաղափարները։ Տարվա վերջին` գաղափարների ներկայացման (pitching) միջոցառման արդյունքներով կընտրվեն լավագույն թիմերը, որոնք կներգրավվեն  ծրագրի հաջորդ փուլին՝ շարունակելով աշխատել և իրենց ծրագրի շրջանակում ստեղծել նախատիպեր, վերլուծել իրագործելիության հնարավորությունները։ Լավագույն հայեցակարգերը ներկայացրած թիմերը կարող են ստանալ  ֆինանսավորում՝ իրենց գաղափարը իրականություն դարձնելու համար։

Հետաքրքրված թիմերը պետք է լրացնեն առցանց հայտադիմումը՝ ներառելով հղումներ, որտեղ ներկայացվում են.

  • Գաղափարի հայեցակարգը (խնդիրներ, լուծում, արդիականություն, նորարարություն, մեթոդաբանություն, ազդեցություն և այլն)
  • Թիմը  (CV, տեսահոլովակ, պաստառ, պորտֆոլիո, հրապարակումներ և այլն)

Հայտատուներն ազատ են անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ձևաչափը ընտրելու հարցում։

Ստեղծագործ և կաղապարներից դուրս մոտեցումները ողջունելի են։

Բոլոր փաստաթղթերը պետք է ներկայացվեն անգլերեն։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը դեկտեմբերի 9-ն է։