Դեկտեմբերի 8-ին Հայաստանում տեղի է ունեցել երրորդ ամենամյա համաժողովը՝ վաղ շրջանի ներդրումների վերաբերյալ (Early Stage Investment Conference),որը կազմակերպել էր Հայաստանի Բիզնես Հրեշտակների ցանցը (BANA – Business Angel Network of Armenia)։
Հրավիրված էին հրեշտակային ներդրումների ոլորտի երեք նշանավոր մասնագետներ՝
Արմեն Խերլոփյանը – ներդրող New York Angels վենչուրային ընկերությունում եւ ամերիկյան Genpact ընկերության Գիտության Գլխավոր Պատասխանատուն (Chief Science Officer)։
Ռոնալդ Վեիսմանը – Սիլիկոնյան Հովտի ամենահին հրեշտակային ներդրումների կազմակերպության Software group-ի նախագահը Band of Angels – ում։
Ֆիլիպ Գլունտզը – Եվրոպայի Բիզնես հրեշտակներ կազմակերպության (BAE) համահիմնադիրն ու առաջին նախագահը։
Այս տարի համաժողովը տեղի ունեցավ առցանց՝ ՓԱՅՆ (PINE tool) հարթակում, որտեղ մասնակիցները հնարավորություն ստացան ավելի հեշտ ստեղծել նոր ծանոթություններ եւ համագործակցել։
Համաժողովի առաջին հատվածում խոսնակները ներկայացրեցին տարբեր տարածաշրջաններում իրենց կատարած հրեշտակային ներդրումների փորձը եւ երկու ստարտափներ՝ LiveBoard (հիմնադիր՝ Երեմ Խալաթյան) եւ Tabu Learn (հիմնադիր՝ Հրանտ Դավթյան) ներկայացրեցին իրենց գաղափարներն ու գործունեությունը։ Երկրորդ մասում տեղի ունեցավ «Մեծ փոփոխություններ, մեծ հնարավորություններ» թեմայով քննարկումը:
Վերջին ժամանակներում Հայաստանը բազմաթիվ փորձությունների եւ դժվարությունների միջով է անցնում, սակայն այս փորձը հնարավորություն է հայ ազգի համար համախմբվելու եւ ավելի հզորանալու։ ԲԱՆԱ-ն շարունակում է նպաստել Հայաստանի ներդրումային էկոհամակարգի զարգացմանը եւ ստեղծում ավելի կայուն տնտեսություն։ Համաժողովի քննարկմանը Ռոնալդ Վեիսմանը նշեց. «Ես պատրաստ եմ ներդնել իմ գիտելիքները եւ ներուժը Հայաստանի ստարտափ էկոհամակարգի եւ ներդրումային ոլորտի զարգացման գործում, քանի որ բարձր տեխնոլոգիական համայնքի պոտենցիալը Հայաստանում մեծ է»։