Հայաստանի ստարտափ ակադեմիան ընդունում է հայտեր նախաաքսելերացիոն ծրագրի 6-րդ շրջանի համար։ Այն 12-շաբաթյա ինտենսիվ նախաաքսելերացիոն ծրագիր է, որն առաջնորդում է նախատիպային փուլում գտնվող ստարտափներին գաղափարի վավերացման, հաճախորդների զարգացման, շուկայի մուտքի ռազմավարության մշակման և փիչինգ հմտությունների զարգացման հարցում:
Միացեք օնլայն Տեղեկատվական հանդիպմանը դեկտեմբերի 22-ին ժամը 18։00-ին ծրագրի մասին ավելին իմանալու և Ձեր հարցերն ուղղելու համար։ Տեղեկատվական հանդիպմանը նախապես գրանցումը պարտադիր է։ Գրանցվել կարող եք այստեղ։
Ծրագրի մանրամասներին ծանոթացեք այստեղ, իսկ ծրագրին մասնակցելու հայտադիմումը լրացրեք այստեղ։
Ծրագիրն իրականացվում է «Քաթըլիսթ» հիմնադրամի կողմից՝ Եվրոպական միության ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության ներքո Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (German Development Cooperation-GIZ) կողմից իրականացվող «Տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ։