Դեկտեմբեր, 2024
December 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
Starthub 360. Հայաստանին անհրաժեշտ էր ունենալ բիզնես ինկուբատոր․ ինչպես ստեղծվեց Beeline Ստարտափ ինկուբատորը
360 18/12/2020 23:05

Ինչպե՞ս դուրս գալ տեղական և միջազգային շուկա, ինչպե՞ս գրավել ներդրումներ ու կառավարել դրանք, մենեջմենթից մինչև ֆինանսներ՝ Beeline Ստարտափ ինկուբատորը աշխատաքային 3 տարիների ընթացքում օգնել է բազմաթիվ հայկական ստարտափների առաջին քայլերն անել։  Beeline Ստարտափ Ինկուբատորը նոր էջ բացեց Հայաստանի նորարարական ձեռնարկատիրության գործում։

Արդեն 2019-ից  ինկուբատորը փոխեց ձևաչափը և  Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի (BANA) հետ ստարտափների համար ներդրում ստանալն ու իրական ներդրողների հետ մշտական կապի մեջ լինելը դարձրեց ավելի իրատեսական։ Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի (BANA) տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանը, Beeline ստարտափ ինկուբատորի հիմնադիր Գևորգ Պողոսյանը և Հայաստանում Beeline-ի PR ղեկավար Նաիրա Նազարյանը պատմում են, թե ինչպե՞ս ստեղծվեց Beeline Ստարտափ Ինկուբատորը, ի՞նչ զարգացման փուլեր անցավ և ի՞նչ հաջողություններ գրանցեց։