«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի նախաձեռնությամբ՝ Գյումրու լեզուների տան և «ՊլանեմՕ» կրթական կենտրոնի հետ համագործակցությամբ մեկնարկում է «On Track» դասընթացների շարքը, որի նպատակն է աջակցել 1-ինից 4-րդ դասարաններում սովորող աշակերտներին հաղաթահարելու համավարակի ընթացքում ուսման գործընթացում առաջացած դժվարությունները, լրացնելու կրթական բացը և ձեռք բերելու նոր հմտություններ ծրագրավորման ոլորտում։
Մասնավորապես նախատեսվում է՝
Փաթեթ 1: Հումանիտար և թվային գրագիտություն․
• Լեզուներ (հայերեն | ռուսերեն | անգլերեն),
• Microsoft գործիքակազմ (word, excel, power point, paint),
• Դիզայն (Canva),
• Խաղերի պատրաստում (KODU, SCRATCH)։
Դասընթացը անցկացվում է՝ շաբաթը 4 անգամ, 3-ական ժամով:
Մեկնարկը՝ փետրվարի 20-ին:
Դասընթացի արժեքը՝ 15000 ՀՀ դրամ:
Դիմելու վերջնաժամկետը՝ փետրվարի 18։
Փաթեթ 2: Մաթեմատիկա, գիտություն և թվային գրագիտություն
• Մաթեմատիկա և տրամաբանություն,
• Լեզուներ (հայերեն | ռուսերեն | անգլերեն),
• Կիրառական գիտափորձեր՝ բնագիտական ուղղություններով (պարզ ու զվարճալի փորձեր երեխաների համար),
• Microsoft գործիքակազմ (word, excel, power point, paint),
• Դիզայն (Canva),
• Խաղերի պատրաստում (KODU, SCRATCH):
Դասընթացը մեկնարկում է փետրվարի 20-ին։ Արժեքը 20 հազար դրամ է։
«On Track» դասընթացներին մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հայտը։ Դիմելու վերջնաժամկետը փետրվարի 18-ն է։