Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը փնտրում է մոտիվացված և խանդավառ մասնագետների, ովքեր պատրաստակամ են միանալ Ստեփանակերտի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին: Հաստիքը համալրելու համար լրացրեք հայտը։
Գործառույթներն են.
-
աջակցել ուսանողներին կրթական պրոցեսում`ապահովելով նրանց առաջընթացը,
-
ուղորդել ուսանողներին գծելու իրենց կրթական շավիղը և աջակցել հմտությունների ընտրության հարցում,
-
օգնել վարժանքները կատարելու հարցում,
-
ստեղծել բարենպաստ միջավայր սովորելու համար,
-
լինել թիմի մի մաս, ով պատրաստ է լուծել ցանկացած խնդիր,
-
հետևել ուսանողների առաջընթացին, հաճախելիության և տեղեկացնելով ծնողներին այդ մասին,
-
օգնել ուսանողներին դասընթացների և պրոյեկտների ժամանակ, աջակցել տեխնիկական և ադմինիստրատիվ հարցերում,
-
խթանել ուսանողների մոտ ինքնուրույն և բազմակողմանի մտածելակերպը և ինքնույն որոշումներ ընդունելու ունակությունը,
-
ստեղծել հարգալից և լավ հարաբերությունների մթնոլորտ ուսանողների, ծնողների և գործընկերների հետ,
-
ոգեշնչել ուսանողներին և օրինակ ծառայել նրանց,
-
խթանել թիմային աշխատանքը և նորարարական կրթական գործընթացները,
-
սահմանել հստակ նպատակներ ուսանողների համար,
-
աջակցել կրթական շավիղի նոր և գոյություն ունեցող վարժանքների գնահատման հարցում:
Անհրաժեշտ որակավորումներն և հմտություններն են.
-
միաժամանակ տարբեր խնդիրների/առաջադրանքների շուրջ աշխատելու և կազմակերպչական հմտություններ,
-
թե՛ անհատապես, և թե՛ թիմում աշխատելու ունակությունմ
-
հաղորդակցման լավ հմտություններ,
-
անգլերենի իմացություն կդիտվի առավելություն,
-
արագ զարգացող և բազմապրոֆիլ միջավայրում աշխատելու ունակություն,
-
դեռահասների հետ աշխատելու ձիրք,
-
Արցախում բնակվող դիմորդները կունենան առավելություն` հաշվի առնելով մշակութային առանձնահատկությունները և տեղափոխման հետ կապված հարցերը: