Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը PR մասնագետ է փնտրում։
ՎՏԿ-ում հանրային կապերի մասնագետի հիմնական պարտականություններն են մշակել սոցիալական մեդիայի համար նախատեսված կոնտենտ պլան, կազմակերպել հանդիպումներ և սեմինարներ, պատրաստել պրոմո-նյութեր, ներառյալ տեքստի խմբագրում, դիզայն, վերջնական տպագրում և նյութերի տեղադրում, անընդհատ հետևել ոլորտի նորություններին և զարգացումներին, իրականացնել գովազդային արշավներ սոցիալական մեդիա հարթակներում (Facebook, Instagram) և վերահսկել դրանց հաջողությունը, ապահովել ընկերության գործունեության պատշաճ կերպով ներկայացումը ԶԼՄ-ներում և սոցիալական մեդիա հարթակներում
Պահանջվող հմտություններն են՝
- բարձրագույն կրթությունը մարքեթինգի, PR-ի կամ հարակից ոլորտներում կդտվի որպես առավելություն,
անգլերենի, հայերենի, ռուսերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր), - Copywriting,
- MS Office-ի գերազանց տիրապետում, գրաֆիկական ծրագրերի իմացություն (Photoshop, Adobe Illustrator, Canva և այլն),
- թիմում և անհատական աշխատելու ունակություն,
- սահմանված ժամանակահատվածում խնդիրները լուծելու ունակություն,
- ստեղծագործական և նորարարական մոտեցում,
- վերլուծական մտածելակերպ։
Հարցազրույցի կհրավիրվեն այն թեկնածուները, որոնք կհամապատասխանեն վերը նշված պահանջներին։
Ինքնակենսագրականը (CV) կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով “ՎՏԿ PR” անվանումը:
Հարցերի դեպքում կարող ես զանգահարել 060 74 97 00 հեռախոսահամարով կամ այցելել ՎՏԿ՝ Շինարարների 12։