RiskBased Security զեկույցի համաձայն՝ միայն 2019-ի առաջին 9 ամիսների ընթացքում գրանցվել է մոտ 5200 տվյալների արտահոսքի դեպք, ինչի հետևանքով արտահոսել է 7,9 միլիարդ գրառում: Այս թվերը ավելի քան երկու անգամ գերազանցում են 2018-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշները (112% -ով), իսկ 2020 թվականի թվերը դեռ ամփոփված չեն, սակայն, դինամիկան հաշվի առնելով, դժվար չէ կռահել:
Տվյալների արտահոսքում ամենատարածված ոլորտներն են առողջապահությունը, կառավարությունը կամ մանրածախ կազմակերպությունները:
Ցանկացած ընկերություն կարող է թիրախ դառնալ, քանի որ հանցագործները կարող են որոնել հաճախորդի առավել դյուրին, հասանելի տվյալները կամ լրտեսել և հարձակվել կոնկրետ հաճախորդի տվյալների վրա և այդ ճանապարհին փորձեն գտնել կազմակերպության թույլ տեղերը:
Միջազգային Տվյալների Կորպորացիան կանխատեսում է, որ եթե կիբերսպառնալիքները շարունակեն աճել, կիբերանվտանգության լուծումների վրա ծախսերը մինչև 2022 թվականը կհասնեն 133,7 միլիարդ ԱՄՆ դոլարի: