Վերջին տասնամյակում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի բոլոր զարգացած երկրներում տնտեսության մրցունակության բարձրացման, կառավարման, ինովացիոն և գիտակրթական համակարգերի զարգացման համար կարևորագույն խթան է հանդիսացել և ճանաչվել է գերակա ուղղություն:
Փետրվարի 8-ին, 17:00-ին Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանն առաջարկում են մասնակցել օնլայն քննարկմանը, որին կարող եք հետևել Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի էջում, որտեղ MIIIND ընկերության հիմնադիր Արման Քուչուկյանը կխոսի ՏՏ ուղիների և մասնագիտացումների մասին, ոլորտ մուտք գործելու հնարավորությունների, բարդությունների և շատ այլ հետաքրքիր թեմաների մասին:
Վեբինարն անցկացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կամուրջ միջին մասնագիտական կրթության և ՏՏ ընկերությունների միջև» ծրագրի շրջանակում։
Վեբինարն անցկացվում է 14-23 երիտասարդների համար, այն ուղղված է նրանց մասնագիտական կողմնորոշմանը:⠀