Պրոդուկտներ և ծառայություններ մշակելիս որակի վերահսկողությունը իրենից ներկայացնում է ստուգումների համակարգված գործընթաց, որի արդյունքում ներկայացվում է, արդյոք մշակված պորդուկտը կամ ծառայությունը համապատասխանում է կոնկրետ պահանջներին։ Որակի վերահսկողությունը նպաստում է հաճախորդների մոտ վստահության բարձրացմանը, բարելավում է ընթացակարգը և աշխատանքի արդյունավետությունը, ինչպես նաև հնարավորություն է տալիս ընկերությանը մրցել ուրիշների հետ։
Ծրագրային համակարգերի տարածման և ՏՏ ոլորտի աճին զուգահեռ ավելանում է նաև Որակի Ապահովման (QA) մասնագետների պահանջարկը։ Որակի Ապահովման մասնագետների պատասխանատվության տակ մասնավորապես ընկնում է ստեղծվող ծրագրային համակարգերի թեստավորումը։
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանն առաջարկում է որակի ապահովման հիմունքների դասընթաց։ Դասընթացի մեկնարկին ընդառաջ՝ փետրվարի 12-ին կանցկացվի տեղեկատվական հանդիպում։
Տեղեկատվական հանդիպման ժամանակ ննարկվելու է՝
ինչ է անում որակի ապահովման մասնագետը,
որքան ժամանակ է անհրաժեշտ մասնագետ դառնալու համար,
ինչ ենք սովորել դասընթացի ժամանակ,
ինչպես արդյունավետ սովորել օնլայն,
ինչ հարթակներ են օգտագործվելու օնլայն դասընթացի ընթացքում։
Դասընթացի մասին առավել մանրամասն իմանալու և գրանցվելու համար այցելեք այստեղ։