Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Զորակոչիկները կարող են մասնակցել «1991» ստորաբաժանման Արհեստական բանականության խմբում ծառայելու մրցույթին
News 08/02/2021 17:51
Պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում զորակոչիկների կարողությունների առավել արդյունավետ օգտագործման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ։

2020թ. ձմեռային զորակոչի ենթակա զորակոչիկները կարող են մասնակցել «1991» ստորաբաժանման Արհեստական բանականության խմբում ծառայության անցնելու համար մրցույթին՝ հետևյալ ուղղություններից մեկով.

1. մեքենայական ուսուցում,

2. տվյալների ճարտարագիտություն,

3. տվյալների վերլուծություն և վիճակագրություն

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները կարող են գրանցվել 1991.mil.am կայքում, կամ դիմել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանում՝ մինչև ս.թ. փետրվարի 20-ը ներառյալ:

Հարցերի համար գործում է էլ. փոստ՝ [email protected], հեռախոս՝ 1-28: