Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
ՁԻՀ-ը ներկայացրել է WiDS-Armenia գիտաժողովի բանախոս Նանե Դադալյանին
News 10/03/2021 13:44

ՁԻՀ-ը ներկայացնում է Women in Data Science Armenia գիտաժողովի հաջորդ բանախոսին՝ Նանե Դադալյանին, ով աշխատում է Հայաստանում հիմնադրված աշխարհահռչակ PicsArt Armenia ընկերությունում:

Նանեն տվյալագետ է, փորձում է տվյալների միջոցով բարելավել աշխարհի լավ կողմերը և ստեղծել արտադրանքի փոփոխության երկարաժամկետ ռազմավարություն:

Իր ելույթի թեման է՝ «Պարզության ավելացումը ապագայում՝ տվյալների և փորձերի միջոցով», որի ընթացքում նա կցուցադրի արտադրանքի ստեղծման վերաբերյալ տվյալների վրա հիմնված մոտեցումները՝ հասկանալու համար օգտագործողի կարիքները և տվյալների միջոցով իրական հաջողության սահմանումը:

Ծրագրի մանրամասներին տեղեկանալու համար կարող եք այցելել այստեղ:

Գրացումը բաց է տվյալագիտության մասնագետների, արհեստական բանականության կամ մեքենայական ուսուցմամբ հետարքրքրվող անձանց (այդ թվում՝ ուսանողների) համար: Ծրագրին ծանոթանալ և գրանցվել կարող եք այստեղ մինչև մարտի 11-ը:

Գիտաժողովը տեղի կունենա մարտի 13-ին, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում: