Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Women in Data Science ARMENIA գիտաժողովը համախմբել է Հայաստանի կին տվյալագետներին
News 17/03/2021 13:20

Շաբաթավերջի ամենաուշագրավ իրադարձություններից էր Women in Data Science ARMENIA գիտաժողովը, որն ապացուցեց՝ կանայք հաջողել են նաև տվյալագիտության ոլորտում։

Գիտաժողովին ներկա է գտնվել ավելի քան 130 մասնակից՝ ողջ Հայաստանից, իսկ Live հեռարձակմամբ միջոցառման ողջ ընթացքը հետևել է ավելի քան 5000 դիտորդ:
2015թ-ից սկած Սթենֆորդի համալսարանի կողմից կազմակերպվող «Կանայք տվյալագիտության մեջ» կոնֆերանսն անցկացվում է աշխարհի շուրջ 150 վայրում։ Հայաստանում գիտաժողովի իրականացումը հնարավոր դարձավ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) և Սթենֆորդի համալսարանի միջև համագործակցության շնորհիվ, որի շրջանակում Հայաստանն ունի նաև WiDS դեսպան՝ ի դեմս ՁԻՀ ծրագրերի ղեկավար Ամալյա Եղոյանի։

Գիտաժողովն իրականացվեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից, ISTC-ի և Վանաձորի ու Գյումրու տեխնոլոգիական կենտրոնների հետ համատեղ՝ Համաշխարհային բանկի խմբի (ՀԲԽ) անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) «Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով» ծրագրի շրջանակում: