Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Նորարարության զարգացման և Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի դիմումների ընդունման վերջնաժամկետն ապրիլի 5-ն է
News 25/03/2021 15:50

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը հրավիրում է տեխնոլոգիական թիմերի և ընկերությունների ուշադրությունը, հատկապես հետևյալ ոլորտներում`

  • ճարտարագիտություն (ավտոմատացված համակարգեր, սարքաշինություն),
  • նյութագիտություն,
  • կիբեռանվտանգություն,
  • արհեստական բանականություն:

2014 թվականից ի վեր «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից կազմակերպվող «Համաֆինանսավորվող դրամաշնորհներ» ծրագրի շրջանակում 63 կազմակերպություններ արդեն իսկ ստացել են տարբեր չափերի դրամաշնորհներ՝ ուղղելով դրանք իրենց նորարարական նախագծերի կյանքի կոչմանն ու ապահովելով կազմակերպությունների առաջընթաց զարգացում:

«Համաֆինանսավորվող դրամաշնորհներ»-ի ծրագրի շրջանակում հայտարարած Նորարարության զարգացման և Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի ընթացիկ փուլի դիմելու վերջնաժամկետն ապրիլի 5-ն է:

Մրցույթի մանրամասներին և դիմելու կարգին ծանոթանացեք այստեղ:

Հիշեցնենք՝ ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Համաշխարհային Բանկի աջակցությամբ: