Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Շուտով մեկնարկելու է Drone EduLab ծրագրի առաջին փուլը
News 26/03/2021 16:00

Շուտով մեկնարկելու է Drone EduLab ծրագրի առաջին փուլը, որին կարող են մասնակցել 13-17 տարեկան դեռահասները։ Ծրագրի նպատակն է կրթության միջոցով մեքենայական տեխնոլոգիաները ավելի մոտեցնել երիտասարդ սերնդին։

Առաջին փուլի ընթացքում, որը տևելու է 4 ամիս, երեխաներն ուսումնասիրելու են դրոնաշինությունը, սովորելու են ծրագրավորում, պատրաստելու և տարբեր հրամաններ տալով՝ օդ են բարձրացնելու իրենց առաջին դրոնները:

Երկրորդ 4 ամիսները նվիրված են ռոբոտաշինությանը։ Այս ընթացքում երեխաներն էլ ավելի են զարգացնելու իրենց ծրագրավորման գիտելիքները, որի շնորհիվ էլ կկարողանան տարբեր հրամաններ տալ իրենց ռոբոտներին։

Անկախ այն բանից, թե ծրագրի իրականացման համար որքան գումար է ներդրվում, այնուամենայնիվ ծրագիրն իրականացնող թիմը որոշել է՝ առաջին փուլին գրանցվող առաջին 4 խմբերը կստանան 70% զեղչ և կմասնակցեն ծրագրին ամսական ընդամենը 9,999 դրամով:

Գրանցվելու համար այցելեք այստեղ:

Հիշեցնենք՝ Drone EduLab-ը ստեղծվել է «Startup Armenia» հիմնադրամի, «Respo» ընկերության և անօդաչու թռչող սարքերի առաջատար ներկայացուցիչ DJI ընկերության համագործակցության շնորհիվ։