Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Թումո լաբերի և ՀԱԱՀ-ի համագործակցությամբ ուսանողներն ավտոմատացված գյուղատնտեսական քաղաք կստեղծեն
News 14/04/2021 15:33

Թումո լաբերի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համագործակցությունը նոր «ծիլեր» է տալիս։ Բույսերի ջրման ավտոմատացված համակարգի մշակման հաջող ավարտից անմիջապես հետո մեկնարկել է նոր` ավելի ծավալուն նախագիծ:

Այս անգամ ուսանողները ստեղծելու են ավտոմատացված գյուղատնտեսական քաղաք, որի հիմքում կրկին լինելու է Arduino ծրագրավորման լեզուն: Հիմնական նախագծին մասնակցելու հնարավորություն են ունենալու արդեն սկսված եռամսյա դասընթացների ընթացքում լավագույն արդյունքի հասած ուսանողները։