Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
«Yandex»-ի միջազգային ծրագրավորման դպրոցում սկսվել է հայտերի ընդունումը
News 07/09/2021 13:14

Մեկնարկել է «Yandex» ծրագրավորման միջազգային դպրոցի ընդունելությունը՝ նախատեսված 9-11-րդ դասարանի աշակերտների համար։ Դասերն անցկացվելու են անվճար հիմունքներով։ Դասընթացի ընթացքում երեխաները սովորում են ժամանակակից գործարար աշխարհում մեծ տարածում ունեցող Python ծրագրավորման լեզուն, որն օգտագործվում է Youtube-ում, Instagram-ում և Facebook-ում: Դպրոցի գիտելիքները օգտակար կլինեն ոչ միայն ապագա ծրագրավորողի, այլև յուրաքանչյուր ժամանակակից վերլուծաբանի, լեզվաբանի, կենսաբանի կամ բժշկի համար:

Ցանկացողները կարող են լրացնել հայտը: Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 14 -ը ներառյալ։

Գրանցված դիմորդները սեպտեմբերի 16-ին կանցնեն առցանց թեստավորում, որի անցկացման ժամի և այլ մանրամասների մասին աշակերտները նախապես կտեղեկացվեն։

Ծրագրավորման նախնական գիտելիքների առկայությունը պարտադիր չէ, քանի որ ստուգվելու են նրանց տրամաբանական մտածողությունը և ուսուցման մոտիվացիան։

Վերջին 4 տարիների ընթացքում Գյումրիում մոտ 120 աշակերտ հաջողությամբ ավարտել է ծրագրավորման միջազգային դպրոցի դասընթացները և ստացել վկայականներ:

Հայաստանում «Yandex» ծրագրավորման դպրոցը «Yandex»-ի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի համատեղ ծրագիր է՝ տաղանդավոր երեխաների համար, և իրականացվում է «Yandex.Go»-ի աջակցությամբ:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 055-13- 55-58 հեռախոսահամարով՝ աշխատանքային օրերին, ժամը 9:30-18:30: