Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Մեկնարկել է Build Up ինկուբացիոն ծրագիրը Լոռու մարզի փոքր և միջին ձեռնարկությունների համար 
News 04/10/2021 11:07

Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցը ԲԱՆԱ») մեկնարկել է Build Up նոր ինկուբացիոն ծրագիրը, որի նպատակն է նպաստել Լոռու մարզում գրանցված փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը` բրենդի ստեղծումից մինչև ֆինանսական կառավարում և բիզնես տեսլականի մշակում։ 

Ինկուբատորն իրենից ներկայացնում է եռամսյա դասընթացներ, թրեյնինգներ և սեմինարներ Հայաստանի լավագույն ձեռնարկատերերի և մենթորների հետ։ Նախագծի վերջում լինելու է Demo day, որի ընթացքում մասնակից թիմերը կունենան բացառիկ շանս ներկայացնել իրենց բիզնեսները, իսկ լավագույն նախագծերը կֆինանսավորեն և կունենան հավելյալ աջակցության հնարավորություն: 

Մասնակիցները կստանան գիտելիքներ հետևյալ ուղղություններով՝ բիզնես ստրատեգիայի մշակում և պլանավորում, մենեջմենթ, մարքեթինգ և վաճառք, ֆինանսական կառավարում, բիզնեսի ընդարձակում, փիթչինգ և բիզնես պլանի ներկայացման հմտություններ։ 

Ծրագիրն իրականացվում է EU4Business-ի, և Entrepreneurship Academy-ի աջակցությամբ։ 

Նախագծին դիմելու համար անհրաժեշտ է դիմորդը լինի Լոռու մարզում փաստացի գրանցում ունեցող ԱՁ կամ ՍՊԸ առկայություն։ 

Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 10-ն է️, մանրամասները` այստեղ: