Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՏՏ առաջատար ընկերությունների ղեկավարները կխոսեն աշխատաշուկայում առկա մարտահրավերներից
News 19/07/2022 21:32

AGBU կենտրոնում հուլիսի 29-ին կկայանա պանելային քննարկում արագ աճող միջավայրում աշխատանքային մարտահրավերների թեմայով։

ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների ղեկավարները կխոսեն այն մարտահրավերների մասին, որոնց բախվում են արագ զարգացող ընկերությունները նոր աշխատակիցներ փնտրելիս եւ ընդունելիս:

Պանելային քննարկման մասնակիցներն են DISQO-ի ինժեներական բաժնի ղեկավար Հարություն Բաղդասարյանը, Softr-ի համահիմնադիր և տեխնիկական տնօրեն Արթուր Մկրտչյանը, ServiceTitan-ի գործադիր տնօրեն Աշոտ Տոնոյանը, Picsart-ի Ինժեներական բաժնի ավագ տնօրեն Հովհաննես Գրիգորյանը և hirebee.ai-ի համահիմնադիր Լուիզա Ավետիսյանը։