Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Կայացել է «Գիտության և տեխնոլոգիաների միավորում» STCC 22 ամենամյա գիտաժողովը
News 30/09/2022 20:40

Երևանում ավարտվել է «Գիտության և տեխնոլոգիաների միավորում» ամենամյա գիտաժողովը։ STCC 22 տարեկան գիտաժողով է, որը կազմակերպում են Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը և SmartGateVC վենչուրային ֆոնդի նախաձեռնությունը հանդիսացող «Քաթըլիսթ» հիմնադրամը ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ՝ Գիտության և տեխնոլոգիաների կոնվերգենցիայի պլատֆորմի (STCP) շրջանակներում:

Համաժողովը նպաստում է ակադեմիայի և արդյունաբերության միջև գիտելիքի փոխանակմանը՝ ամրապնդելու համագործակցությունը և գիտահետազոտական լաբորատորիաներից նորարարությունների փոխանցումը արդյունաբերությանը, որն էլ խթան կհանդիսանա Հայաստանի տնտեսության համար: Starthub Armenia-ն մասնակցել է համաժողովին ու ամփոփել այն տեսանյութով։