Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Վեհարի Սաքանյանը Հայաստանում դասախոսություններ կկարդա
News 18/10/2022 16:32

Հրավիրյալ հետազոտողներ ծրագրի շրջանակում Հայաստանում է Նանտի համալսարանի (Ֆրանսիա) պատվավոր պրոֆեսոր, կենսատեխնոլոգ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Վեհարի Սաքանյանը:

Այցի շրջանակում պրոֆեսոր Սաքանյանը, մասնավորապես, հանդես կգա դասախոսություններով հետևյալ թեմաների շուրջ՝

  • Հոկտեմբերի 18՝ 16:00 – 17:30 – Ագրեսիվ քաղցկեղի դեմ պայքարի միտումները

    Հոկտեմբերի 19՝ 16:00 – 17:30 – Սքրինինգի նոր մեթոդներ կենսատեխնոլոգիայի ոլորտում

  • Վայրը՝ Երևանի պետական բժշկական համալսարանի ՔՈԲՐԵՅՆ կենտրոն (Լաբորատոր մասնաշենք, առաջին հարկ)
  • Լեզուն՝ հայերեն
  • Մուտքն՝ ազատ

Դասախոսություններին կհաջորդի հարց ու պատասխան:

Հրավիրյալ հետազոտողներ ծրագիրն իրականացնում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝ PMI Science-ի աջակցությամբ։ Ծրագրի նպատակն է արտերկրի համալսարանների, գիտահետազոտական ինստիտուտների և ընկերությունների հետազոտողների հետ համագործակցությամբ խթանել համատեղ հետազոտական աշխատանքների արդյունավետությունը և միջազգային համագործակցությունը: