Սեպտեմբեր, 2024
September 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
Հայաստանում հիմնադրված LayerSwap-ը 2,5 միլիոն դոլարի ներդրում է ստացել. Ընկերությունում թափուր հաստիքներ կան
News 10/11/2022 12:29

ՀՀ-ում հիմնադրված LayerSwap ընկերությունը 2,5 միլիոն դոլարի seed ներդրում է ստացել՝ ավարտելով ներդրումային ռաունդը DeltaFund-ի հետ։

«Վերջին 6 ամսում ունենք ավելի քան 80 միլիոն դոլարի transaction volume, ավելի քան 20,000 ակտիվ օգտագործող, համագործակցություն crypto աշխարհի մեծագույն խաղացողների հետ, ինչպիսին են՝ Starkware-ը, ImmutableX-ը, Loopring-ը, Argent-ը և այլն», – տեղեկացնում է ընկերության համահիմնադիր Արամ Քոչարյանը:

«Հիմա ամենակարևորը՝ ունենք 3 թափուր հաստիք՝ Lead Front-end engineer, Senior C# engineer, Senior UI/UX Design engineer: Որպես ստարտափ՝ երբեմն հայտվում ենք տարատեսակ սթրեսային ու բարդ իրավիճակներում, մեզ պետք են մարդիկ, որոնք մեզ հետ կթաթախվեն խնդիրների մեջ ու առանց հանձնվելու առաջ կգնան։ Եթե պատրաստ եք մարտահրավերին, թող արձագանքեն [email protected]ին», – ասում է Արամը և իրենց թիմը համալրողներին խոստանում եզակի հնարավորություն մասնակցելու միջազգային շուկայում մրցունակ պրոդուկտի ստեղծմանն ու ընդլայնելու մասնագիտական կարողությունների սահմանները: