Սեպտեմբեր, 2024
September 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
Արցախում այս շաբաթ Տեխնոկիրակի է
News 10/11/2022 12:39

Նոյեմբերի 12-13-ը Արցախում տեխնոմիջոցառումներ կանցկացվեն:

Այսպիսով, նոյեմբերի 12-ին՝ ժամը 15:00-ին, Մարտակերտի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում տեղի կունենա «Արմաթն Օդում» ԱԹՍ կրթական աշխատանոցի պաշտոնական բացումը։

Նոյեմբերի 13-ին Ստեփանակերտի Ֆրանկոֆոնիայի կենտրոնում կմեկնարկի Արմաթի մարզային ցուցահանդեսը, որի ընթացքում Արցախի «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցները կներկայացնեն իրենց նախագծերը, խելացի լուծումները, ռոբոտները, ավտոմատացման համակարգերը, եռաչափ տպիչով կամ ԹԿՀ հաստոցով պատրաստված ճարտարագիտական մոդելները և շատ ավելին։

Ցուցահանդեսի շրջանակներում, տեղի կունենա նաև ռոբոտաշինության մրցույթ։ Արցախի Արմաթներում պատրաստված #SeRob ռոբոտները կփորձեն հաղթահարել առաջադրված խնդիրները։

Այնուհետև սպասվում է մրցանակաբաշխություն ու մշակութային հատվածով միջոցառումը կամփոփվի: