Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Երևանում կանցկացվի Silicon Mountains միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը
News 15/11/2022 14:50

Երևանում դեկտեմբերի 9-ին կանցկացվի Silicon Mountains միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեխնոլոգիական գագաթնաժողովը նվիրված է խելացի թվային լուծումների ներդրմանը տնտեսությունում։

Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովի ընթացքում հայ և արտասահմանցի փորձագետները քննարկում են չորրորդ արդյունաբերական հեղափոխության տեսլականը, տենդենցները, մարտահրավերները, կիսվում սեփական փորձով։

Այս անգամ կլինեն պանելային քննարկումներ «Խելացի տնտեսություն», «Խելացի բանկային համակարգ», «Խելացի կառավարում»,  «Խելացի ենթակառուցվածքներ» թեմաների շուրջ:

Միջոցառմանը սպասվում է 20-ից ավելի բանախոս, ավելի քան 200 մասնակից և 5000 օնլայն հանդիսատես։  Գագաթնաժողովը կազմակերպում է ՏՀՏ գործատուների միությունը: