Սեպտեմբեր, 2024
September 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
Հայկական ստարտափը Վրաստանում մրցանակի է արժանացել
News 04/06/2024 12:10

Հայկական ստարտափը մրցանակի է արժանացել Վրաստանում Գլոբալ նորարարությունը գիտության և տեխնոլոգիաների միջոցով (GIST) ծրագրին։ Web3 Compass ծրագիրը, որը աշխարհում web3 համակարգով աշխատող միակ և առաջին որոնողական համակարգն է, ստացել է 4000 դոլար մրցանակ։

Գլոբալ նորարարությունը գիտության և տեխնոլոգիաների միջոցով (GIST) ծրագիրը կայացել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։ Ութշաբաթյա ծրագրին մասնակցել են Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի երկու տասնյակից ավելի թիմ։

Web3 Compass-ը Հայաստանից ներկայացված միակ նախագիծն էր, որը մրցանակի արժանացավ։ Այն ստեղծել է հայկական  Blockstars.tech ընկերությունը։

Պարզ ասած, W3C-ը Web3 որոնման համակարգ է: Հատկանշական է, որ այն նույնն է, ինչ ժամանակին Google-ը՝ Web2-ի համար։ Նորարարական այս որոնողական համակարգը բոլորովին նոր խոսք է ոլորտում։

«Շատ ուրախ ենք ստանալու այս մրցանակը։ Web3 Compass-ը վկայում է մեր թիմի նվիրվածության և ինտերնետի ապագայի տեսլականը զարգացնելու մասին: Այս մրցանակը մեզ դրդում է շարունակել անցնել Web3 տեխնոլոգիաների աշխարհում հնարավորի սահմանները և անել ավելին»,-նշում են Blockstars.tech-ից։

Հավելենք նաև, որ GIST ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ կառավարության կողմից։