Ապրիլ, 2024
November 2020
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

News

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ)՝ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի և «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի հետ համագործակցությամբ, այս ամիս իրականացրել է NVIDIA խոր ուսուցման ինստիտուտի (DLI) Fundamentals of Deep Learning առցանց դասընթացը՝ Եթովպիայում Ադիս Աբեբայի գիտական և տեխնոլոգիական համալսարանի ուսանողների համար։ NVIDIA DLI-ն առաջարկում է որակյալ դասընթացներ՝ ծրագրավորողների, տվյալագետների և հետազոտողների համար, որոնք ցանկանում են խոր ուսուցման և արագացված հաշվողական տեխնիկայի միջոցով լուծել մարտահրավերային խնդիրներ։ Նոյեմբերի 1-ին և 8-ին կայացած դասընթացը վարել են Հայաստանում NVIDIA DLI -ի հավաստագրված դեսպանները, որոնք դասավանդում են (ԵՊՀ) «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի շրջանակում։ «Հայաստանն այսօր դժվարին ժամանակներ է ապրում, բայց, չնայած դրան, մենք՝ հայերս մեծ ուշադրություն ենք դարձնում նմանատիպ միջոցառումներին: Ես համոզված եմ, որ հայ-եթովպական այս համագործակցությունը խորանալու է և զարգանալու՝ ի շահ երկու երկրների»,- ողջունելով ծրագրի մասնակիցներին, նշել է Եթովպիայում Հայաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Արտեմ Ազնաուրյանը: «Եթովպիան և Հայաստանը ցանկանում են ավելի խորացնել բարձր տեխնոլոգիաների, ճարտարագիտության և նորարարության ոլորտներում երկկողմ համագործակցությունը։ Այդ նպատակին միտված այս պիլոտային ծրագիրը միավորում է հայ դասախոսներին և եթովպացի ուսանողներին՝ տվյալագիտության ոլորտում համագործակցությունը զարգացնելու համար»,- նշել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ծրագրի ղեկավար Ամալյա Եղոյանը: Հավելենք, որ նորարարական մտածողությամբ ուսանողների, գիտաշխատողների, հետազոտողների համար նախատեսված դասընթացը կազմված էր երկու դասից: Առաջին դասը կոչվում էր Fundamentals of Deep Learning for Computer Vision, որի ընթացքում մասնակցիները սովորել են խոր ուսուցման հմտություններ` Computer Vision-ի մի շարք առաջադրանքների համար: Երկրորդ դասի՝ Fundamentals of Deep Learning for Multiple Data Types-ի շրջանակում, գործածվել են խորը ուսուցման հմտությունների դասավանդման մի շարք գործնական վարժություններ՝ տարբեր խնդիրներում ներառելով բազմաբնույթ տվյալների տեսակները։
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ)՝ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի և  «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի հետ համագործակցությամբ, այս ամիս իրականացրել է NVIDIA խոր ուսուցման ինստիտուտի (DLI) Fundamentals of Deep Learning
13:05 20/11/20

News

Նոյեմբերի 5-ին Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) վերաբացել է «1991 ստորաբաժանման» նախապատրաստական դասընթացի հայտերի ընդունումը։ Ծրագիրը ներգրավելու է թե՛ զորակոչի ենթակա տղաներին, թե՛ երիտասարդ կանանց, ովքեր ունեն ԳՏՃՄ ոլորտի առնվազն բակալավրի աստիճան և դասընթացն
12:10 20/11/20

News

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, շարունակելով «Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում՝ տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով» ծրագիրը, մեկնարկել է 16-շաբաթյա աքսելերացիոն փուլը` Երևանում, Գյումրիում և Վանաձորում: Աքսելերացիոն փուլի ավարտին լավագույն 5 թիմերը կստանան դրամաշնորհ՝
12:09 20/11/20
Բոլորը. 3 Հրապարակումներ. 1 - 20