Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հայտնի են այն ստարտափները, որոնք Տալինում կմասնակցեն bootcamp-ին. Քրիստոբալ Ալոնսո
News 11/09/2018 08:19

Հայկական երեք ստարտափ ընտրվել է սեպտեմբերի 10-12-ին Էստոնիայի մայրաքաղաք Տալինում կայանալիք bootcamp-ին մասնակցելու համար։ Այս մասին «StartHub»-ին տեղեկացրեց Startup Wise Guys աքսելերատորի գործադիր տնօրեն Քրիստոբալ Ալոնսոն։

«Հայաստանից ընտրվել է երեք ստարտափ՝ Adv portal, eSwap, CodeTrace` սեպտեմբերի 10-12-ին Էստոնիայի մայրաքաղաք Տալինում կայանալիք bootcamp-ին մասնակցելու համար»,- մեզ հետ զրույցում նշեց Քրիստոբալ Ալոնսոն։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևանում էր Եվրոպայում B2B ստարտափների հետ աշխատող բավականին մեծ փորձ ունեցող Startup Wise Guys աքսելերատորի գործադիր տնօրեն Քրիստոբալ Ալոնսոն։ Նրա այցի նպատակն էր ընտրել B2B SaaS և FinTech ուղղվածություն ունեցող կենսունակ և մեծ ներուժ ունեցող հայկական ստարտափների՝ աքսելերատորի առաջիկա եռամսյա ծրագրերին մասնակցելու համար:

Նշենք, որ աքսելերատոր ընդունվելու համար ստարտափները դեռ պետք է անցնեն bootcamp-ը, այսինքն՝ տարատեսակ մասնագետների մոտ ներկայացնեն իրենց ելույթները, որտեղ և պարզ կդառնան այն 10 հաջողակ ստարտափները, որոնք կկարողանան անցնել 3 ամիս տևողությամբ Startup Wise Guys աքսելերացիոն ծրագրաշարը։