Սեպտեմբեր, 2024
September 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
BetConstruct ընկերությունը ներկայացրել է նորարարական Fasttoken կրիպտոարժույթը
News 06/11/2018 07:23

Նոյեմբերի 1-ից 2-ը Մալթայում կայացած Blockchain գագաթնաժողովի ժամանակ BetConstruct ընկերությունը ներկայացրել է իր՝ բլոքչեյն տեխնոլոգիայի վրա հիմնված Fasttoken նորարարական լուծումը: Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ BetConstruct ընկերության կայքից։

Fasttoken-ը՝ առաջին, ամբողջովին ապակենտրոնացված և Ethereum-ի վրա հիմնված բլոքչեյն լուծում է, որն ապահովում է 100%-ով թափանցիկություն, անվտանգություն և անաչառություն խաղադրույք կատարող և ընդունող բոլոր ներգրավված կողմերի՝ խաղացողների, խաղային պրովայդերների, օպերատորների և ընկերությունների համար:

Համակարգը կառուցված է օգտագործողի համար հաճելի ինտերֆեյսով, որը շատ պարզ է և մատչելի:

«Ավելի քան 15 տարվա փորձը խաղային արդյունաբերության ոլորտում թույլ է տվել մեզ ձեռք բերել հարյուրավոր հավատարիմ գործընկերներ, որոնցից շատերը պատրաստվում են ճանաչել Fasttoken-ը որպես արժույթ», – ասել է ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Վիգեն Բադալյանը:

BetConstruct-ի կրիպտոարժույթ ծրագրի շրջանակներում ներկայացված Fasttoken-ը հնարավորություն է տալիս կատարել տարատեսակ գործարքներ BetConstruct-ի խոշոր ցանցերում, այսինքն՝ փոխանցումներ կատարել, գործարկել blockchain ծրագրերը, ինչպես նաև դրանք օգտագործել ընկերության և գործընկեր կայքերում առկա բոլոր խաղային փաթեթների համար։ 

Լուսանկարը՝ BetConstruct ընկերության կայքից