Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Տեղեկատվական և բիզնես զրույցներ հանդիպումների շարք՝ BURO-ում
News 07/11/2018 07:21

IE բիզնես դպրոցը և Girls in Tech-ը համատեղ մեկնարկում են «Տեղեկատվական և բիզնես զրույցներ» հանդիպումների շարքը։

Շարքի առաջին հանդիպումը կկայանա նոյեմբերի 14-ին, երեկոյան ժամը 7-ին BURO-ում։

«IE բիզնես դպրոցի հետ համագործակցության նպատակն է կազմակերպել հանդիպումների շարք, որտեղ հնարավոր կլինի հանդիպել փորձառու մասնագետների, ներգրավվել հզոր ցանցում, բացահայտել նոր տեխնիկական և բիզնես ծրագրեր և, իհարկե, նոր ծանոթություններ հաստատել»,- հայտնում են հանդիպման կազմակերպիչները։

Առաջին հանդիպմանը կխոսվի կանանց՝ ՏՏ ոլորտում հաջողության հասնելու նախապայմանների մասին։ Մասնավորապես, ինչպես կարող են վերջիններս ձեռք բերել երազանքի մասնագիտություն ՏՏ ոլորտում։

Մուտքն ազատ է։

Հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։